Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 724-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2023 թվականի N 724-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հովիկ Միրաքյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված 600քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Հովիկ Ռաֆիկի Միրաքյանին /ծնված` 10.10.1964թ./ պատկանող, ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման, սպասարկման համար նախատեսված, փաստացի օգտագործվող 591․9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Հովիկ Միրաքյանի սեփականության իրավունքը։
2. Ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող 591․9քմ հողատարածքում 1958-1970թթ. կառուցված 164․70քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը`124․35քմ/, 148․25քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը`104․85քմ/, 36․21քմ մակերեսով անասնագոմը / ներքին մակերեսը` 25․75քմ/, 1982թ. կառուցված 22․22քմ մակերեսով անավարտ շինությունը /ներքին մակերեսը՝ 20․12քմ/, 1970թթ. կառուցված 16․74քմ մակերեսով ծածկը և 5․96քմ մակերեսով հարթակը ճանաչել Հովիկ Միրաքյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք. Սևան, Կոմիտաս փողոց թիվ 3 բնակելի տուն հասցե:
3. Սևան 
համայնք, ք. Սևան, Կոմիտաս փողոց թիվ 3 հասցեում գտնվող 591,9քմ մակերեսով հողատարածքում 2020թ. կառուցված 23․71քմ մակերեսով տնտեսական շինության կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության համար՝ 1969 դրամ:
4. Սևան 
համայնք , ք. Սևան, Կոմիտաս փողոց թիվ 3 հասցեում գտնվող 591,9քմ մակերեսով հողատարածքում 1982թ․ կառուցված 22․22քմ մակերեսով անավարտ շինությունը ճանաչել ինքնակամ շինություն։
5. Սևան 
համայնք, ք. Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող 591.9քմ մակերեսով հողատարածքից 13․64քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը, համաձայն Սևան համայնքի գլխավոր հատակագծի, փոխել բնակելի նշանակության։
6. Սույն որոշումն ուժի մեջ է` Հովիկ Միրաքյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner