Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 հունիսի 2023 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հովիկ Միրաքյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող ք․ Սևան Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված 600քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Հովիկ Ռաֆիկի Միրաքյանին /ծնված` 10.10.1964թ./ պատկանող ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման, սպասարկման համար նախատեսված, փաստացի օգտագործվող 591․9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Հովիկ Միրաքյանի սեփականության իրավունքը։ 2. Ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող 591․9քմ հողատարածքում 1958-1970թթ.-ին կառուցված 164․70քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես`124․35քմ/, 148․25քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերես`104․85քմ/, 36․21քմ մակերեսով անասնագոմը, / ներքին մակերես` 25․75քմ/, 1982թ-ին կառուցված 22․22քմ մակերեսով անավարտ շինությունը /ներքին մակերես՝ 20․12քմ/, 1970թթ․-ին կառուցված 16․74քմ մակերեսով ծածկը և 5․96քմ մակերեսով հարթակը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Հովիկ Միրաքյանի սեփական գույքը տրամադրելով՝ համայնք Սևան ք.Սևան Կոմիտասի փողոց թիվ 3 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Հովիկ Միրաքյանին պատկանող, համայնք Սևան, ք. Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող 591,9քմ մակերեսով հողատարածքում 2020թ․-ին կառուցված 23․71քմ մակերեսով տնտեսական շինության կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության համար 1969 դրամ՝ - տնտեսական շինություն 23․71 x 1969 = 46684․99դրամ 4. Սեփականության իրավունքով Հովիկ Միրաքյանին պատկանող, համայնք Սևան, ք. Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող 591,9քմ մակերեսով հողատարածքում 1982թ․-ին կառուցված 22․22քմ մակերեսով անավարտ շինությունը ճանաչել ինքնակամ շինություն։ 5. Սեփականության իրավունքով Հովիկ Միրաքյանին պատկանող, համայնք Սևան, ք. Սևան, Կոմիտասի փողոց թիվ 3 հասցեում գտնվող 591,9քմ մակերեսով հողատարածքից, 13․64 քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համաձայն Սևան համայնքի գլխավոր հատակագծի փոխել բնակելի նշանակության։ 6. Սույն որոշումն ուժի մեջ է` Հովիկ Միրաքյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝aaa7fa58-3e64-41e3-9ed1-24371e7f141f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner