Այսօր: Կիրակի, 4 Հունիսի 2023թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.06.23 Հունիսի 1-ին Ծաղկունք բնակավայրում հյուրընկալվել էր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարական կազմակերպությունը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագիրը, որի շրջանակներում հունիսի 1-ին Ծաղկունք բնակավայրի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բնապահպանական ուղղվածության կրթական և ժամանցային միջոցառում: Միջոցառման նպատակն էր` երեխաների շրջանում սերմանել սեր և հոգատարություն շրջակա միջավայրի նկատմամբ, ... Մանրամասն
02.06.23 Անդրադարձ Սևան համայնքում հունիսի մեկին կազմակերպված միջոցառումներին
Սևան համայնքում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ անցկացվել են մի շարք միջոցառումներ: Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի` տոնականորեն զարդարված տարածքն օրվա առթիվ հյուրընկալել էր երեխաներին, նրանց ծնողներին, դաստիարակներին, քաղաքի հյուրերին: Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի սաները հանդես եկան տիկնիկային ներկայացմամբ, որն ուղեկցվեց երեխաների նկարչական ցուցահանդեսով: Մինչ շատերն իրենց հասակակիցների աշխատանքներով էին հիանում, մյուսները զբաղվում էին կավճանկարչությամբ` պատկերների վերածելով հույզերն ու երազանքները: Փոքրիկներին հյուրընկալվել էին ծաղրածուների ու սիրված հերոսները, որոնց ուղեկցությամբ էլ տեղի ունեցավ համերգային շոու ծրագիր` մասնակցությամբ համայնքի պարային համույթների։ ... Մանրամասն
02.06.23 Իրազեկում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է կենդանիների տեղափոխման ժամանակ ուղեկցող փաստաթղթի բացակայություն:
Հաշվի առնելով այդ հանգամանքը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է` գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման /նաև` արոտավայր տանելու/ և վաճառքի ժամանակ անասնաբուժական Ձվ 1 վկայականի առկայությունը պարտադիր է:

01.06.23 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Իմ փոքրիկ բարեկամներ, մեր շատ սիրելի երեխաներ Հունիսի 1-ը ձեր տոնն է՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Ամռան առաջին օրը նշում ենք այս կարևոր ու պարտավորեցնող տոնը, միաժամանակ վերահաստատում մեծահասակների պարտավորվածությունը յուրաքանչյուր երեխայի շահերն ու իրավունքները պաշտպանելու կարևորագույն գործում։ Առողջ ու ներդաշնակ հասարակություն ունենալու ցանկություն-պահանջը պայմանավորված է նաև երեխաների իրավունքների պաշտպանության նկատմամբ համապատասխան դրսևորմամբ, մշակվող և իրականացվող ծրագրերով: Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք միաժամանակ պաշտպանում ենք ու ապահովագրում մեր լիարժեք ու առողջ ապագան: Երեխաների իրավունքների պաշտպանության շուրջ պետք է միավորվեն բոլորի ջանքերը, և յուրաքանչյուրն ... Մանրամասն
31.05.23 Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում
Սևան համայնքի Սևան քաղաքի ՆՈՒՀ-երում վերջին բաց պարապմունքն անցկացվեց Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում: Միջին խմբի դաստիարակ Լիլիթ Օհանյանին սաները ներկայացրին խոսքի զարգացման պարապմունք, որի թեման ընկերասիրությունն էր: Ստվերային թատրոնի միջոցով դաստիարակը ներկայացրեց ստեղծագործությունը, որին հաջորդեց հարց ու պատասխանը: Փոքրիկների մոտ «ընկերասիրություն» գաղափարն առավել խորացավ և ամրապնդվեց, իսկ տարվա ընթացքում ձեռքբերված հմտություններն ու կարողությունները բացահայտվեցին հետաքրքիր լուծումների շնորհիվ: Պարապմունքի ավարտին աշխատանքային կենտրոններում երեխաներին սպասվում էր թիմային աշխատանքը: Դաստիարակ Լիլիթ Օհանյանն աշխատում էր փորձարարական նոր ծրագրով և մեթոդներով, ... Մանրամասն
31.05.23 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով` 2023թ. հունիսի 9-ին` ժամը 12:00-ին, Սևանի համայնքապետարանի վարչական շենքում /հասցե` ք. Սևան, Նաիրյան 164, 2-րդ հարկ/ տեղի կունենա «Քրիստալ Լեյք Հոլդինգս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի վարչական տարածքներում հյուրանոցային համալիրի և բազմաֆունկցիոնալ կոնֆերանս կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ): Ակնկալում ենք ազդակիր Նորաշեն և Չկալովկա բնակավայրերի, ... Մանրամասն
31.05.23 Հանդիպում Սևանի կենտրոնական գրադարանում
«ՀՀ Գեղարքունքի մարզի Սևան համայմքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում աշխատանքային հերթական օրը հարստացավ նվիրատվությամբ: Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Բրյուսովի անվան պետական համալսարանի Ֆրանց Վերֆելի անվան Ավստրիական գրադարանի տնօրեն, բ. գ. թ. դոցենտ Լիանա Սաֆարյանը, բ. գ. թ., դոցենտ Սրբուհի Լուլուկյանը, և ԵՊՀ-ի գերմանական գրականության պրոֆեսոր, մեր համաքաղաքացի Արա Առաքելյանը։ Այցելության առիթն էլ գրադարանին գրքեր նվիրելն էր, այս անգամ` Արա Առաքելյանի թարգմանությամբ ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների հնգհատորյակը: Այս արժեքավոր աշխատանքի շնորհիվ հայ ընթերցողը կկարողանա գրող Կաֆկայի ստեղծագործությունները ընթերցել հայերեն: Նվիրատվությունը ... Մանրամասն
30.05.23 Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզում
Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են բաց պարապմունքները, որոնք ոչ միայն երեխաների ունեցած գիտելիքներն ամփոփելու, սովորածն ի մի բերելու, այլ նաև փորձի փոխանակման հաջողված օրինակ են: Բաց պարապմունքի հերթական հասցեն Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզն էր: ՆՈՒՀ-երում զգալի տեղ է հատկացվում ֆիզիկական դաստիարակությանը, որը նպատակաուղղված է սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը, նպաստում է ֆիզիկական զարգացմանը, շարժողական կարողությունների և հմտությունների ձևավորմանը: «Գալիք»-ի ավագ խմբում ֆիզկուլտուրայի պարապմունքն անցկացրեց ֆիզհրահանգիչ Մերի Գևորգյանը, նվագակցում էր երաժշտության դաստիարակ Անուշ Շաքարյանը: Ֆիզհրահանգիչը պարապմունքը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner