ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2021ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սևան համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում տրամադրվում են թույլտվություններ, որոնց 2021թվականի վիճակագրությունն այսպիսին է` Քաղաքաշինության բնագավառ - շինարարության թույլտվության տրամադրում - 50 - քանդման թույլտվության տրամադրում - 0 - ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման թույլտվության տրամադրում - 52 - ավարտական ակտ /շահագործման թույլտվության/ տրամադրում - 11 ընդհանուր - 113 Առևտրի և ծառայությունների բնագավառ - ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության տրամադրում - 105 - ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տրամադրում - 96 - հեղուկ վառելիքի մանրածախ վաճառքի թույլտվության տրամադրում - 7 - հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության տրամադրում - 13 - քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար թույլտվության տրամադրում - 0 - համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության տրամադրում - 1 - համայնքի վարչական տարածքում վիճակախաղերի կազմակերպման թույլտվության տրամադրում - 1 - բացօթյա առևտրի թույլտվության տրամադրում - 0 ընդհանուր - 336 Հունվար-դեկտեմբեր ամիսներին Սևան համայնքի ղեկավարի կողմից տրվել է 334 թույլտվություն:
Համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում տրվող թույլտվությունների դիմումների ձևաթղթերն առկա են Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջի «Ծառայությունների հավաքածու» բաժնում:
Facebook
Location on Google Maps
YouTube