08.12.23
Սևանի «Գալիք» մանկապարտեզը նշեց ծննդյան 24-րդ տարեդարձը
|
Դեկտեմբերյան օրվա մետ կուտակված ջերմությունն ու արևի շողերը ներթափանցել էին Սևան համայնքի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզի հարկի տակ` միախառնվելով գալիքցիների տոնական տրամադրությանը, այն փոխանցելով մանկան օջախի հյուրերին: 1999թ.-ին իր դռները վերաբացած մանկապարտեզն արդեն 24 տարի սիրով, նվիրումով իր առաքելությունն է կատարում` դպրոց ճանապարհելով սևանցի նորանոր սերունդների: Մանկան օջախի տասնամյակները հարստացել են հաջողությունների ու ձեռքբերումների հերթագայմամբ, դժվարությունների հաղթահարմամբ, նվիրյալ աշխատակիցների գործունեությամբ: Ծննդյան հերթական` 24-րդ տարեդարձի առթիվ մանկապարտեզում կազմակերպվել էր հանդիսություն-ցերեկույթ: Մանկապարտեզի սաներն իրենց երգն ու պարը, բազմաժանր կատարումները ...
Մանրամասն |
|
07.12.23
Ծաղիկներ` խոնարհումի և հիշատակի
|
2023թ. դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները մեխակներ խոնարհեցին «Փյունիկ» հուշախաչքարին` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի: «Փյունիկ»-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հարատևությունն ու վերածնունդը, և խորհրդանշական էր նաև ծաղկադրումն այստեղ: Ողբերգություններին ու արհավիրքներին հակակշիռ` հայ ժողովուրդը գիտի վեր հառնել ու ապրել` հայացքը հառած ապագային ու լի կենսասիրությամբ:
|
|
07.12.23
Ուսուցողական սեմինար` «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով
|
Դեկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվեց «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար։ Այն կազմակերպվել էր Հայաստանի համայնքների միության կողմից «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում։ Սեմինարին մասնակցում էին Դաշնագրին անդամակցող տասնյակ համայնքների էներգետիկ կառավարիչներ, մասնագետներ։ Երկօրյա ուսուցողական սեմինարին Սևան համայնքից մասնակցում էր համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը:
|
|
07.12.23
ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հայտարարում է հերթական ընդունելությունը
|
ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի 6-րդ խմբի ընդունելությունը բաց է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 22-ը ներառյալ: Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում: Այս խմբում առաջարկվող դասընթացներն են.- Web Programing/ React.js. - Web Programing/Node.js. - Python - QA Automation - 3D ModelingԴիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղեհանված կանայք, որոնք չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։ Դիմել կարող եք մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 17։00-ն այստեղ. https://bit.ly/AGBUWomenCodersApplication:Ծրագրի ...
Մանրամասն |
|
07.12.23
Դեկտեմբերի 7՝ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր
|
1988թ․ աղետալի երկրաշարժից մեզ բաժանում է 35 տարի, որը խլեց ավելի քան 25.000 մարդու կյանք, 15.000-ը դարձավ հաշմանդամ, հազարավորները դարձան անօթևան։ Ահռելի են մարդկային ու նյութական կորուստները, ծանր են հիշողությունները, իսկ ցավը` անամոք, որոնք 35 տարի անց էլ ուղեկցում են մեզ։ Սակայն հայ ժողովուրդը, աղետի գոտում ապրողներն իրենց կողքին զգացին նաև 100-ից ավելի երկրների կառավարությունների, կազմակերպությունների, բարերարների ամուր ու հուսալի ձեռքը, անգնահատելի աջակցությունն ու օգնությունը։ Հայ ժողովուրդն էլ աղետին հակակշիռ ուղղեց իր մեջքը, կառուցեց ու արարեց, վերածնվեց: Իհարկե, «աղետի գոտի»-ն դեռ շարունակում է իր գոյությունը, տասնամյակներ անց էլ զգացնել է տալիս իր հետևանքները, դեռ արդիական ...
Մանրամասն |
|
06.12.23
Աղետների դիմակայության օրվան նվիրված միջոցառումներ Սևանում
|
2019թ.-ից Հայաստանում դեկտեմբերի 7-ը նշվում է որպես 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր: Սևան համայնքում դեկտեմբերի 7-ին նախօրեին տեղի ունեցան միջոցառումներ, կազմակերպվեց սեմինար-պարապմունք, որոնց հասցեատերերը և' մեծահասակներն էին, և' երեխաները: Սևան համայնքի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզի աշխատակիցները աղետների ռիսկերին և դրանց նվազեցմանը վերաբերող թեմաներին անդրադարձան իրավիճակային վարժությունների միջոցով: Երեք խմբի բաժանված աշխատակիցները քննարկեցին անհրաժեշտ քայլերը, ձեռնարկվող միջոցառումները և գործողությունները երկրաշարժի, պատերազմի և հրդեհի դեպքում, ինչպես նաև նշեցին հնարավոր բարդություններից և անցանկալի հետևանքներից խուսափելու քայլերը: Սևան ...
Մանրամասն |
|
06.12.23
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի` ս/թ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի մշակույթի ակումբում /հասցե` գ. Գագարին, Երիտասարդական 10 / տեղի կունենա «Դիջիդաթա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի վարչական տարածքում արևային ֆոտոէլեկտրակայանի կառուցման աշխատանքների` նախատեսվող գործունեության վերաբերյալ ծանուցում և հանրային քննարկում /3-րդ փուլ/: Ակնկալում ենք ազդակիր Գագարին բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, ...
Մանրամասն |
|
05.12.23
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի /03.05.2023թ. Հ0-150-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով` 2023թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ին, Սևան համայնքի Վարսեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում /հասցե` գ. Վարսեր, 7-րդ փող., 11 շենք / տեղի կունենա «Ազկառ» ՍՊ ընկերության կողմից Սևան համայնք, Վարսեր բնակավայր, 8-րդ փողոց, թիվ 5 հողամասում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում և ծանուցում /2-րդ քննարկում/: Ակնկալում ենք ազդակիր Վարսեր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |