18.08.22
Օգոստոսի 17-18-ը ՀՀ-ում հայտարարվում է սուգ
|
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ:
|
|
17.08.22
Նոր շունչ բակային տարածքներին
|
Այս օրերին ընթանում են «Սևան համայնքի բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է Սևան քաղաքում և Գագարին գյուղում հիմնանորոգել 37 բազմաբնակարան շենքերի շուրջ 47 հազար 415 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բակային հատվածներ, որից Սևան քաղաքում` 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ։ Այս պահին ընթանում են Սևան քաղաքի վեցերորդ թաղամասի (ԲելիԴոմ) մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 539298000 դրամ է, որի 50%-ը ներդրվելու է համայնքի կողմից: Սա համայնքում իրականացվող ճանապարհաշինական ուղղվածության հերթական սուբվենցիոն ծրագիրն է, որը նոր շունչ է հաղորդելու բակային տարածքներին: ...
Մանրամասն |
|
16.08.22
Շտապեք հայտագրվել «Թափոնից գանձ» ծրագրին
|
«Թափոնից գանձ» ծրագիրը ներառում է ստեղծագործական գործնական դասընթացներ թափոնների վերամշակման տարբեր տեխնիկաների և մեթոդաբանության մասին: Ծրագրի նպատակն է բարձրացնել Գեղարքունիքի մարզում շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածությունը՝ թափոնների վերամշակման և վերաօգտագործման հմտությունների զարգացման դասընթացների միջոցով: Դասընթացներին կարող են մասնակցել Գեղարքունիքի մարզում բնակվող ձեռքի աշխատանքների, ստեղծագործ մտածողություն և հմտություններ ունեցող կանայք, երիտասարդներ։ Մեր պրոֆեսիոնալ դիզայներների օգնությամբ սովորելու ենք թափոնները բազմակի օգտագործման իրերի (ինչպիսիք են՝ զարդեր, պայուսակներ, աքսեսուարներ և այլն) վերածելու տարբեր տեխնոլոգիաներ։ Մեկամսյա ինտենսիվ աշխատարանների ...
Մանրամասն |
|
16.08.22
Փոքրիկ խոհարարը Սևանից
|
Սևանցի փոքրիկ խոհարար Մհեր Հարությունյանի հետ ծանոթացել եմ դեռևս 2020թ.-ին. առիթը նրա մասնակցությունն էր Գորիսում կազմակերպված խոհարարական դասընթացներին, դրան հաջորդող մրցույթին և 1-ին մրցանակին արժանանալը: Դեռևս այն ժամանակ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը նկատել էր. «Մհերի և Մհերանման հայորդիների մեջ եմ տեսնում մեր ազգային խոհանոցի ապագան»։ Մհերի հետ երկրորդ հանդիպումը 2021թ.-ի մայիսին էր, երբ Մհերը մասնակցեց Տոլմայի Համահայկական 10-րդ փառատոնին: Ի դեպ, նա մասնակիցներին ամենակրտսերն էր և մասնակցում էր պարոն Մամուլյանի հրավերով: Այդ փառատոնում էլ Մհերն արժանացել է ժյուրիի հիացմունքին: Մհերի հերթական հաջողության մասին ...
Մանրամասն |
|
16.08.22
Հիշեցում
|
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ 2022 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացվում են գյուղատնտեսության աջակցության հետևյալ ծրագրերը`1. «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր, 2. «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր, 3. ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագիր, 4. «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագիր, 5. Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիր, 6. Փոքր ...
Մանրամասն |
|
15.08.22
Սևան համայնքի մանկապարտեզներում ամփոփվեց հերթական տարեշրջանը
|
Սևան համայնքի 11 նախադպրոցական ուսումնական հաստատությունում կատարած աշխատանքներն ամփոփվել են «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսություններով: Յուրաքանչյուր ՆՈՒՀ-ի ավագ խմբի սաները յուրովի էին պատրաստվել այդ կարևորագույն օրվան՝ ներկայացնելով տարիների ընթացքում ձեռքբերված գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Ինչպես հայտնում են Սևանի համայնքապետարանի ԿՄՍԵՀ բաժնից, միջոցառումների ծրագրերում ներառված էին նախադպրոցական կրթական համալիր ծրագրի բոլոր բաժինների կատարած աշխատանքները, որոնք արտացոլված էին մանկապարտեզի սաների երգերում, ոտանավորներում, պարային կոմպոզիցիաներում և բեմականացումներում: Ստեղծագործական հետաքրքիր լուծումներով, ինքնատիպ մտահղացումներով աչքի ընկան թիվ 1 «Բողբոջ» ...
Մանրամասն |
|
15.08.22
Օգոստոսի 13. օր` հիշատակի ու հիշողության
|
2020թ.-ի 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված Լևոն Լևոնյանը օգոստոսի 13-ին կդառնար 22 տարեկան: Նրա երկրային կյանքը շրջանակվեց երկուտասնամյակով, որպեսզի մնացյալը դառնա անմահություն: Անմահության ուղին բռնած Լևոն Լևոնյանի հիշատակի առթիվ Սևանի համայնքապետարանի, գոմաձորցիների, ընկերների ու հարազատների միջոցներով նոր կառուցված ու բարեկարգված Գոմաձոր թաղամասի մշակույթի պալատի դիմացի պուրակում տեղի ունեցավ Լևոն Լևոնյանի և 44-օրյա պատերազմում նահատակված մյուս հետոսների հիշատակին նվիրված հուշախաչքարի բացման արարողակարգ, որն ուղեկցվեց հուշ-ցերեկույթով: Լևոնն ընդամենը 40 օրվա ծառայող էր, երբ մեկնեց առաջնագիծ։ Հենց առաջին օրից նետվել է ռազմադաշտ, կռվել Ակնայում, զոհվել ...
Մանրամասն |
|
15.08.22
Նվիրված էր Երիտասարդության միջազգային օրվան
|
Յուրաքանչյուր տարի Երիտասարդության միջազգային օրը Սևան համայնքում նշվում է հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներով և նախաձեռնություններով: Այս տարի ևս օրվա առթիվ կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնցից մեկն էլ սիրողական հեծանվասպորտի բաց մրցաշարն էր: Մրցաշարն անցկացվեց Սևանի «Նաիրի» հեծանվային ակումբի և Սևանի համայնքապետարանի հեղինակությամբ: Բաց մրցաշարին մասնակցում էին երեք տարիքային խումբ` մինչև 15 տարեկաններ, 15-ից բարձր տարիք ունեցող երիտասարդներ, կանայք և աղջիկներ: Սիրողական հեծանվասպորտի բաց մրցաշարին լավագույն արդյունք ցուցաբերածները Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պարգևատրվեցին դիպլոմներով, մրցաշարի կազմակերպիչների կողմից` գավաթներով, մեդալներով, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |