Այսօր: Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 882-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2025 թվականի N 882-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻՐԱՆՈՒՇ ԽՐԻՏՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Սիրանուշ Խրիտյանին վարձակալական հիմունքներով պատկանող հողատարածքում ինքնակամ տեղադրված շինության առկայության փաստը պարզեցի. քաղաքացի Սիրանուշ Խրիտյանին պաատկանող հողատարածքը գտնվում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի՝ անհատույց և մշտական օգտագործման տարածքներում։ Այն համարվում է պետական սեփականության հողատարածք և հանդիսանում է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողատարածք։ Ինքնակամ տեղադրելով շինությունը՝ քաղաքացին խախտել է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները՝ առանց տեղադրման թույլտվության հողատարածքում ինքնակամ շինություն է տեղադրել։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.

1․ Պահանջել քաղաքացի Սիրանուշ Խրիտյանից /ք. Սևան, Նաիրյան փ., 139 / 22 հասցե/ ապամոնտաժել (քանդել) ինքնակամ շինությունները ։
2․ Պահանջել քաղաքացի Սիրանուշ Խրիտյանից տարածքի կառուցապատումՆ իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner