Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղ. Սարգիս Քալաջյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք ք․ Սևան, Նավավարների փողոց, թիվ 31 / 4 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 18022025-05-0102/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք ք․ Սևան, Նավավարների փողոց, թիվ 31 / 4 հասցեում գտնվող 0․16հա մակերեսով անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր գույքի՝ 0․10000հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Նավավարների փողոց թիվ 32 / 4 հողամաս հասցե;
2) երկրորդ միավոր գույքի՝ 0.06000հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Նավավարների փողոց թիվ 32 / 5 հողամաս հասցե։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։