Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Առաքելյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի միջնակարգ դպրոցին տրամադրել շինարարության թույլտվություն Սևան համայնք, գ․ Վարսեր, 7-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող թիվ 1 և թիվ 2 մասնաշենքերի ջեռուցման համակարգի կառուցման համար:
2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի միջնակարգ դպրոցը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի միջնակարգ դպրոցը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: