Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, հիմք ընդունելով Էդգար Ավետիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Ծաղկունք, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող 0.235հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Էդգար Ավետիսյանին պատկանող, Սևան համայնք, գ. Ծաղկունք, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող և փաստացի օգտագործվող 0․23482հա մակերեսով հողատարածքի վրա սեփականատիրոջ կողմից 2020թ. ինքնակամ կառուցված 147․74քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 122․20քմ/, 2012թ․ կառուցված 28․56քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը 23․70քմ/, 2020թ․ կառուցված 26․81քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023B6AWLE/՝ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1քմ շինության համար՝ 874․0 դրամ:
2․Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3․ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է` Էդգար Ավետիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: