Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2013Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 54-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով`           Համայնքի 2013թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները .
ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1.       Պետության կողմից ՏԻՄ պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ, որից ՔԿԱԳ բաժնի պահպանման ծախսեր, ավելացնել 9.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 2663.6 հազ. դրամ:
ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐ
1.       Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանում (բաժին 01, խումբ 1, դաս 1, ),  ա/թ՝
1.1.  Հոդված 4212 (էներգետիկ ծառայություններ), ավելացնել 900.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 8600.0  հազ. դրամ
1.2. Հոդված 4222 (արտասահմանյան գործուղումներ), պակասեցնել 800.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1000.0 հազ. դրամ
1.3.      Հոդված 4261 (գրասենյակային պիտույքներ), ավելացնել 600.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2000.0 հազ. դրամ
2.      ՔԿԱԳ  բաժնի պահպանման ծախսեր (բաժին 01, խումբ 3, դաս 3)
2.1. Հոդված 4212 (էներգետիկ ծառայություններ), ավելացնել 9.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 129.2 հազ. դրամ
3.      Շրջակա միջավայրի պաշտպանություն / բաժին 05, խումբ 1, դաս 1/, ա/թ
3.1.      Հոդված 4213 (կոմունալ ծառայություններ), պակասեցնել 2005.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 11000.0 հազ. դրամ
4.      Սուբսիդիա “Համայնքային մշակութային կենտրոն” ՀՈԱԿ  (բաժին 08, խումբ 2, դաս 3, հոդված 4511), ավելացնել 900.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 13600.0 հազ. դրամ
5.      Մշակութային միջոցառումների կազմակերպման գծով ծախսեր (բաժին 08, խումբ 2, դաս 4, հոդված 4239), ավելացնել 3305.8 հազ. դրամ, հաստատել տարեկան 7305.8 հազ. դրամ
6.     Սուբսիդիա և նվիրատվություններ հասարակական կազմակերպություններին (բաժին 08, խումբ 4, դաս 2, հոդված 4819), պակասեցնել 197.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1266.0 հազ. դրամ
7.      Նախադպրոցական կրթություն (բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511), սուբսիդիա մսուր-մանկապարտեզներին, որից
7.1. Թիվ 4 “Գալիք” մ/մ ՀՈԱԿ` պակասեցնել 3000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 25800.0 հազ. դրամ
7.2.     Գագարինի մ/մ ՀՈԱԿ ` ավելացնել 700.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 12000.0 հազ. դրամ
8.     Արտադպրոցական կրթություն (բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 4511)
8.1.     “Սևանի մանկապատանեկան մարզադպրոց “ ՀՈԱԿ` պակասեցնել 3000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 25000.0 հազ. դրամ
9.     Վարչական բյուջեի պահուստային ֆոնդ (բաժին 11, խումբ 1, դաս 2, հոդված 4819), ավելացնել 2596.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 52000.0 հազ. դրամ, ա/թ՝ հատկացում ֆոնդային բյուջե, ավելացնել 2596.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 52000.0 հազ. դրամ:
       Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտներ՝ ավելացնել 2586.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 188206.2 հազ. դրամ այդ թվում
 ա) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացվող գումարը ավելացնել 2596.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 52000.0 հազ. դրամ:
  բ)  Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացվող սուբվենցիա՝ պակասեցնել 10.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3990.0 հազ. դրամ
       Համայնքի ֆոնդային բյուջեի ծախսեր՝ ավելացնել 2596.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 188206.2 հազ. դրամ, ն/թ՝
1. Համայնքի ֆոնդային բյուջեի գծով ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 5133)՝ գեոդեզիական քարտեզագրման և հատակագծման ծախսեր, ավելացնել 2596.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 3596.2 հազ. դրամ:
2. “Սևանի երաժշտական դպրոց “ ՀՈԱԿ (բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 5122)՝  վարչական սարքավորումների ձեռքբերում, պակասեցնել 10.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3990.0 հազ. դրամ
10.  Հաստատել  համայնքի 2013թ. բյուջեի ճշտված թիվ 1,  2, 3 , 6 հատվածները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner