Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հոկտեմբերի 2021 թ.

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 02.09.2021Թ.-Ի N 684-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ. Սևան համայնքի ղեկավարի` 02.09.2021Թ.-Ի N 684-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, լրացում և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ.

1. Սևանի շրջանի Գագարինի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.09.1989թ.թիվ 9 որոշման համաձայն Վահագն Կոլյայի Աղաջանյանին / ծնված` 03.01.1960թ./ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 170,2քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում 1989-թ-ին կառուցված 260.52քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես` 198.27քմ/, 22.16քմ մակերեսով պատշգամբը, 22.16քմ մակերեսով ծածկը, 46.91քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերես38.70քմ/ որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Վահագն Կոլյայի Աղաջանյանի սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, գ. Գագարին Շիրազի փողոց թիվ 63 հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Վահագն Աղաջանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner