Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ.
1. Սևան համայնքի ղեկավարի` 08.12.2022թ. «Հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 1469 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝ 1)« Հողամասը ճանաչել համայնքային սեփականություն» բառերից հետո կարդալ հետևյալ բառերը «հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` փոխելով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրի ընդհանուրից բնակավայրի հասարակական կառուցապատման» բառերի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։