Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 նոյեմբերի 2022 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 9-րդ, 11-րդ և 18-րդ կետերով․ ՀՀ կառավարության՝29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 18 / 29 բնակարանի բնակիչ Սոֆյա Ավագյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց 1-ին նրբանցք թիվ 6 հասցում գտնվող 600քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված տնտեսական շինության և պարիսպի կառուցման աշխատանքներն օրինականացնելու և /վկայական՝ 2397430, տրված՝ 12․06․2009թ․/ շինությունների գծային չափերը և մակերեսները փոփոխելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Հիմք ընդունելով «ԱՐՄԱՐՓ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց 1-ին նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սոֆյա Ավագյանի պատկանող անշարժ գույքի չափագրման արդյունքներն ուղղել և հաստատել հողատարածքի սահմանները շինությունների մակերեսները և գծային չափերը։ 2. Սեփականության իրավունքով Սոֆյա Ավագյանին պատկանող ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց 1-ին նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող առանձնատան կատարված ձևափոխման աշխատանքներն ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր ձևափոխված պատուհանի և դռան համար 1969 դրամ։ - պատուհան՝ 12x1969=23628դրամ - դուռ՝ 1x1969=1969դրամ 3. Ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց 1-ին նրբանցք թիվ 6 հասցում գտնվող 600քմ մակերեսով հողատարածքում կառուցված 39․90քմ մակերեսով տնտեսական շինության /ներքին մակերես 36․33քմ/, 11․32քմ մակերեսով պարիսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական անշարժ գույքի համար տրամադրելով՝ Սևան համայնք Կ․ Դեմիրճյան փողոց 1-ին նրբանցք թիվ 6 բնակելի տուն հասցե, համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների համար՝ 1969 դրամ։ – տնտեսական շինություն՝ 39․90x1969 =78563․1դրամ – պարիսպ՝ 11․32x1969=22289․08դրամ 4. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` Սոֆյա Ավագյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝356b125d-5efc-4380-b628-57149b310190



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner