Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ներհամայնքային ճանապարհների և հրապարակի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով` 1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիոն հայտին։ 2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 75.949.1 (յոթանասունհինգ միլիոն ինը հարյուր քառասունինը հազար մեկ hհարյուր) հազ. Հայաստանի Հանրապետության դրամ, որից համայնքի ներդրման մասնաբաժինը կազմում՝ 41.772.0 (քառասունմեկ միլիոն յոթ հարյուր յոթանասուն երկու հազար) հազ. Հայաստանի Հանրապետության դրամ՝ Սևան համայնքի 2021 թվականի բյուջեի` բաժին 04, խումբ 5, դաս 1 գործառնական դասակարգման (04-5-1) 5113` շենք-շինությունների կապիտալ վերանորոգում տնտեսագիտական դասակարգման հոդվածից 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |