Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 28
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 28


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«ԶԵՆԻԹ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՄԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության՝ 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասիՆ» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի փետրվարի 26-ին Սևան համայնքի Գեղամավան, Ծաղկունք բնակավայրերում տեղի են ունեցել «ԶԵՆԻԹ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից Գեղամավան բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա է համապատասխան արձանագրություն, տեսանյութ՝ 

1. «ԶԵՆԻԹ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի վարչական տարածքում` թիվ 6 հողամաս հասցեում, արևային ֆոտովոլտային կայանի, տրանսֆորմատորային ենթակայանի և 35կՎ օդային գծի կառուցման իրականացման համար տալ նախնական համաձայնություն՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, առաջարկվող ծրագրի կարևորությունը և անհրաժեշտությունը, սոցիալական բաղադրիչի առկայությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner