Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մարտի 2023 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սուրիկ Ղազարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ, 10-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1325․51քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը հողատարածքում կառուցված բնակելի նշանակության շինությունները, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, սեփական գույք ճանաչելու մասին որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սուրիկ Անուշավանի Ղազարյանին /ծնված` 05.05.1957թ./, պատկանող Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ 10-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված և իր կողմից փաստացի օգտագործվող 1269․3քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սուրիկ Ղազարյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Սուրիկ Ղազարյանին պատկանող Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ, 10-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող 1269․3քմ մակերեսով հողատարածքում 1958թ․-ին կառուցված բնակելի տան 77․79քմ մակերեսով հատվածը /ներքին մակերես՝ 49․33քմ/, 1999թ-ին կառուցված բնակելի տան 44․78քմ /ներքին մակերես՝ 33․34քմ/ և 6․18քմ /ներքին մակերես՝ 5․16քմ/ մակերեսներով հատվածները, 28․37քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերես`24․06քմ/, 17․05քմ մակերեսով ծածկը, ճանաչել Սուրիկ Անուշավանի Ղազարյանի սեփական գույքը տրամադրելով ՝Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 10-րդ փողոց թիվ 13 բնակելի տուն հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Սուրիկ Ղազարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c5c9653d-aa08-4149-80a9-a5de26ff647d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner