Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2021 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 3 տան բնակիչ Դավիթ Ղուկասյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166/6 հասցեում գտնվող անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունը Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. և 29.12.2005թ. 2387-Ն, թիվ 88 որոշումով, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի 143 կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ.-ի N 18 եզրակացությունը և ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 3 տան բնակիչ Դավիթ Ղուկասյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166/6 հասցեում գտնվող անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունները Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166/6 հասցեում գտնվող` արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության համար նախատեսված 0.0228հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի նշանակության` հասարակական կառուցապատման: 2. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166/6 հասցեում գտնվող վարչական շենքի նպատակային նշանակությունը փոխել հասարակականի, գործառական նշանակությունը` առևտրի սրահի: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Ղուկասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9f93368e-c65d-4e8e-9a6a-8b285e2c1967



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner