Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 նոյեմբերի 2022 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք․ Սևան, Շահումյան փողոց թիվ 10ա/27 բնակարանի բնակիչ Գայանե Նավասարդյանի դիմումը` Կամո, Գայանե, Վահագն Նավասարդյաններին և Նունե Ալոյանին պատկանող՝ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0․3200հա մակերեսով հողատարածքը իրենց տրամադրելու ՀՀ Գեղարքունիքի մարզ Վարսեր համայնք /կադաստրային ծածակագրով 05-086-0038-0008/ հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին՝ որոշում եմ

1. Գեղարքունիքի Մարզ Վարսեր համայնքի տնտեսական գրքի N3 թիվ 163 գրանցման համաձայն Կամո Սանասարի Նավասարդյանին /ծնված՝ 30.12.1959թ./, Գայանե Կամոյի Նավասարդյանին /ծնված՝22.03.1984թ./, Նունե Վիտալի Ալոյանին /ծնված՝ 06.09.1965թ./ Վահագն Կամոյի Նավասարդյանին /ծնված՝ 24.09.1985թ. / պատկանող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Վարսեր համայնք /կադաստրային ծածակագրով 05-086-0038-0008/ հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և փաստացի օգտագործվող 0․1410հա մակերեսով հողատարածքը ճանաչել սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով Կամո, Գայանե, Վահագն Նավասարդյաններին և Նունե Ալոյանին պատկանող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ համայնք Վարսեր համայնք /կադաստրային ծածակագրով 05-086-0038-0008/ հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման, համար 0․3200հա մակերեսով հողատարածքում 1990թ.-ին կառուցված 281․72քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը / ներքին մակերես` 233․57քմ/, 64․20քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերես՝ 53․51քմ/, 25․68քմ մակերեսով ծածկը, 21․51քմ մակերեսով բաց պատշգամբը և 21․51քմ մակերեսով հարթակը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Կամո, Գայանե, Վահագն Նավասարդյանների և Նունե Ալոյանի սեփական գույքը, տրամադրելով ՀՀ Գեղարքունիքի մարզ Սևան համայնք գյուղ Վարսեր, 1-ին փողոց 7-րդ նրբանցք թիվ 5 բնակելի տուն հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է Կամո, Գայանե, Վահագն Նավասարդյաններին և Նունե Ալոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝b550bc0f-40a6-4d80-b59f-18117c955d14



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner