Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2022 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Գրետա Մանուկյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց թիվ 25/28 հասցեում կառուցված 54․48քմ մակերեսով ավտոտնակը, 47․23քմ մակերեսով նկուղը, 55․48քմ մակերեսով կիսակառույց նկուղը, 3․66քմ մակերեսով հարթակը, 7․53քմ մակերեսով ծածկը և զբաղեցրածի համար նախատեսված 116․6քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ պարիսպը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.

1. Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց թիվ 25/28 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 14.09.2022թ.-ի թիվ 1034-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված 23․11․2022 պետական գրանցում ստացած 54․48քմ մակերեսով ավտոտնակը 1քմ՝ 1673 դրամ, 47․23քմ մակերեսով նկուղը 1քմ՝ 3346դրամ, 54․48քմ մակերեսով կիսակառույց նկուղը 1քմ՝ 3346դրամ, 3․66քմ մակերեսով հարթակը՝ 1քմ 3346դրամ, 7․53քմ մակերեսով ծածկը՝ 1քմ 3346դրամ և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 116․6քմ մակերեսով հողատարածքը 1քմ՝ 2887․5 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած Ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 17/15 բնակարանի բնակիչ Գրետա Մանուկյանին: 2. Քաղ․ Գրետա Մանուկյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է Գրետա Մանուկյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9f397022-8713-4916-8a25-394b192de3db



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner