Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մայիսի 2022 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Համբարձում Ֆերոյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․07․1992թ․-ի N3 որոշմամբ Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին պատկանող համայնք Ծովագյուղ 19-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող 0․15հա մակերեսով / կադաստրային ծածկագրով 05-049-0017-0005/ տնամերձ հողամասը և մինչև 2001թ. մայիսի 15-ը հողատարածքում կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ․

1. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․07․1992թ․-ի N3 որոշմամբ Համբարձում Կոլյաի Ֆերոյանին /ծնված՝01․09․1963թ․/, Սոնյա Նիկոլայի Ֆերոյանին /ծնված՝03․10․1962թ․/, Ահարոն Համբարձումի Ֆերոյանին /ծնված՝08․06․1982թ․/, Հերմինե Համբարձումի Ֆերոյանին /ծնված՝21․09․1983թ․/ պատկանող համայնք Ծովագյուղ 19-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող և իրենց կողմից փաստացի օգտագործվող 0․14302հա մակերեսով /կադաստրային ծածկագրով 05-049-0017-0005/ տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչել Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին սեփականության իրավունքը տրամադրելով համայնք Սևան գ․ Ծովագյուղ 19-րդ փողոց թիվ 32 բնակելի տուն հասցեում: 2. Սեփականության իրավունքով Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին պատկանող համայնք Սևան գ․ Ծովագյուղ 19-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող և իրենց կողմից փաստացի օգտագործվող 0․14302հա տնամերձ հողամասի 1952թ-ին կառուցված շինություները՝ 135․98քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես՝87․4քմ/, 13․47քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես՝6․15քմ/, 41․81քմ մակերեսով հացատունը /ներքին մակերես՝ 29․81/, /հաշվառման տեղեկանք՝2022KMN4JG/, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին սեփական գույքը։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Համբարձում, Սոնյա, Ահարոն, Հերմինե Ֆերոյաններին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c487f15a-4b36-425e-86cc-f6e356a39dd2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner