Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 84
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 84


Զեկ. ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ / ՆՎԻՐԵԼՈՒ / ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Ժորա Զաքարյանի դիմումը՝ Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց 141 շենք 32 հասցեում գտնվող բնակարանն իր ընտանիքին անհատույց հատկացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ Ժորա Զաքարյանն ընտանիքի հետ մշտապես բնակվել և բնակվում է նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր` 

1. Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց 141 շենք 32 բնակարան հասցեում գտնվող համայնքային սեփականություն ճանաչված /վկայական՝ 21082023-05-0065/ 63.2քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել /նվիրել/ ք. Սևան, Նաիրյան փողոց 141 շենք 32 բնակարանի բնակիչներ Ժորա Հայաստանի Զաքարյանին /ծնված` 18.02.1952թ./, Սահականուշ Արտավազդի Գրիգորյանին /ծնված` 13.10.1961թ./, Արտյոմ Ժորայի Զաքարյանին /ծնված` 31.08.1981թ./, Աննա Ժորայի Զաքարյանին /ծնված` 02.07.1987թ./:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner