Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունվարի 2023 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայկուշ Մարգարյանի դիմումը սեփականաշնորհման հանձնաժողովի 14․04․1991թ․ թիվ 10 որոշմամբ իրենց հատկացված, Գեղարքունիքի մարզի Սևան համայնք, գ․ Լճաշեն 1-ին փողոց 52 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված 500քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Սեփականաշնորհման հանձանաժողովի 14․04․1991թ․ թիվ 10 որոշմամբ Հայկուշ Սոսինի Մարգարյանին /ծնված` 25․03․1937թ./ և Արամ Մոլոտի Մարգարյանին / ծնված՝ 06․05,1966թ․/ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 500քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 140․9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Հայկուշ և Արամ Մարգարյանների սեփականության իրավունքը տրամադրելով Սևան համայնք, գ․ Լճաշեն 1-ին փողոց թիվ 52 բնակելի տուն հասցե։ 2. Սեփականության իրավունքով Հայկուշ Սոսինի Մարգարյանին և Արամ Մոլոտի Մարգարյանին պատկանող Սևան համայնք, գ․ Լճաշեն 1-ին փողոց թիվ 52 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 640․9քմ մակերեսով հողատարածքում 1968թ.-ին կառուցված 27․92քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես`22․05քմ/, 140․1քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես`108․61քմ/, 47․42քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերես`32․84քմ/, 5․53քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերես`4․58քմ/, 55․69քմ մակերեսով ձեղնահարկը /ներքին մակերես`36․05քմ/, 6․37քմ մակերեսով պարիսպը, 9,12քմ մակերեսով աստիճանահարթակը /հաշվառման տեղեկանք 2022YW7DEY/ որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Հայկուշ և Արամ Մարգարյանների սեփական գույքը։ 3. Սևան համայնք, գ․ Լճաշեն 1-ին փողոց թիվ 52 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Հայկուշ և Արամ Մարգարյաններին պատկանող 640․9քմ հողատարածքում 2011թ․-ին կառուցված 13․82քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերես 9․3քմ/ և 69․44 քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Հայկուշ և Արամ Մարգարյաններին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2b242617-1c72-42c6-9e58-3f7a0b9c4150



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner