Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունվարի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել Գեղարքունիքի մարզ գյուղ Լճաշեն 2-րդ փողոց 1-ին նրբանցք 1-ին փակուղի թիվ 2 տան բնակիչ Արսեն Սանամյանը սեփականության իրավունքով Համլետ Սանամյանին, Փառանձիմ Ավետիսյանին և Արսեն Սանամյանին պատկանող համայնք Սևան գյուղ Լճաշեն 2-րդ փողոց 25 հասցեում գտնվող 1160քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզ գյուղ Լճաշեն 2-րդ փողոց 1-ին նրբանցք 1-ին փակուղի թիվ 2 տան բնակիչ Արսեն Սանամյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Համլետ Սանամյանին, Փառանձիմ Ավետիսյանին և Արսեն Սանամյանին պատկանող համայնք Սևան գյուղ Լճաշեն 2-րդ փողոց 25 հասցեում գտնվող 1160քմ մակերեսով հողատարածքում 48․33քմ մակերեսով ավտոտնակի, 110․25քմ մակերեսով տնտեսական շինության, 10․45քմ մակերեսով ծածկի, 5․12քմ մակերեսով պարիսպի կառուցման աշխատանքներն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Համլետ Եփրեմի Սանամյանին, Փառանձիմ Ավետիսի Ավետիսյանին և Արսեն Համլետի Սանամյանին պատկանող համայնք Սևան գյուղ Լճաշեն 2-րդ փողոց 25 հասցեում գտնվող 1160քմ մակերեսով հողատարածքում 48․33քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերես` 37․72քմ/, 110․25քմ մակերեսով տնտեսական շինություն /ներքին մակերես՝ 91․97քմ/, 10․45քմ մակերեսով ծածկի, 5․12քմ մակերեսով պարիսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական / հաշվառման տեղեկանք 2022BGDBTB/ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 1028դրամ, տնտեսական և օժանդակ շինությունների յուրաքանչյուր 1քմ –ի համար 616․8դրամ՝ - ավտոտնակ`48․33x1028=49683․24դրամ - տնտեսական շինություն`110․25x616․8=68002․2դրամ - ծածկ`10․45x616․8=6445․56դրամ - պարիսպ`5․12x616․8=3158․016դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արսեն Սանամյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝03b926c7-ef1f-48dd-aca7-db02a56fe000



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner