Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի 1.4, 1.8 ենթակետերի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 27.1 և 33-րդ հոդվածների պահանջներով՝ 1. Հաստատել Սևան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` 1) Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր՝ համաձայն N 1 հավելվածի 2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի. 3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի՝ համաձայն N 3 հավելվածի. 4) Վարչական և ֆոնդային մասերի հատկացումների կատարումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N4 հավելվածի. 5) Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 5 հավելվածի. 6) Հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը ըստ աղբյուրների՝ համաձայն N 6 հավելվածի. 7) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 7 հավելվածի. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |