Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 37
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 37


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի բնակիչ, ք. Սևան, Գործարանային փողոց 6 շենք, 302 բնակարան հասցեում հաշվառված և բնակվող Համեստ Արմիկի Հախումյանի դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, «Յունոնա» ՓԲԸ-ի տնօրենի կողմից տրված տեղեկանքը, Սևան համայնքի ավագանու՝ 24.08.2010թ. թիվ 28 որոշումը, Սևանի քաղաքապետի՝ 13.04.2015թ. թիվ 110 որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևան համայնքի ավագանու և Սևանի քաղաքապետի որոշումներով քաղաքացի Ալվարդ Խաչինյանին հատկացված Գործարանային փողոց թիվ 6 շենք, 302 սենյակի սեփականության իրավունքի գրանցումը մինչ օրս չի կատարվել, ներկայումս հայտնի չէ քաղաքացի Խաչինյանի բնակվելու վայրը, հիմք ընդունելով այն, որ համայնքային սեփականությունը տնօրինում է համայնքի ավագանին, ուստի 

1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Գործարանային փողոց 6 շենք, 302 բնակարան հասցեում գտնվող, 15.67քմ մակերեսով բնակարանը (կադաստրային ծածկագիր 05-004-0010-0003) 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Գործարանային փողոց 6 շենք, 302 բնակարան հասցեում հաշվառված և բնակվող Համեստ Արմիկի Հախումյանին /ծնված՝ 04.08.1980թ./:
2. Քաղաքացի Համեստ Հախումյանի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner