Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մայիսի 2022 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Պարույր Շահբազյանի դիմումը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզ համայնք Լճաշեն 21-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 35 հասցեում գտնվող 61․0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 12,98քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ․

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Պարույր Ռաֆիկի Շահբազյանին /ծնված՝ 30․07․1960թ./ պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզ համայնք Լճաշեն 21-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 35 հասցեում գտնվող 61,0քմ մակերեսով հողատարածքը․ և հողատարածքին կից գտնվող 12.98քմ մակերեսով հողամասը ճանաչել Պարույր Ռաֆիկի Շահբազյանի սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով Պարույր Ռաֆիկի Շահբազյանին պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզ համայնք Լճաշեն 21-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 35 հասցեում գտնվող 73.98քմ մակերեսով հողատարածքում 2000թ-ին. կառուցված 59.04քմ մակերեսով բնակելի տունը, 14.94քմ մակերեսով մառանը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Պարույր Շահբազյանի սեփական գույքը տրամադրելով համայնք Սևան գ․Լճաշեն 21-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 35 բնակելի տուն հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Պարույր Շահբազյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0d8ff437-e29c-43ff-956b-ed5dc083d2b5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner