Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 98
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 98


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ տեղի է ունեցել «Ղազախ-Երևան» գազատարի հիմնանորոգում, որի արդյունքում Ծովագյուղ բնակավայրի մի շարք բնակիչներ զրկվել են իրենց հողօգտագործման իրավունքից, նրանց պատճառվել է զգալի վնաս, որի վերաբերյալ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացվել է համապատասխան անվանացանկ` 

1. «ԳԱԶ ՊՐՈՄԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՏՐԱՆՍԳԱԶ» ՍՊԸ կողմից Սևան համայնքի բյուջե վճարված 400.0 հազար դրամ գումարը, որպես վնասի փոխհատուցում` հողի հարկի վճարումների դիմաց տրամադրել Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի բնակիչներին:
2. Առաջարկել Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարին` վճարված 400.0 հազ. դրամ գումարը բաշխել բնակավայրի բնակիչների հողի հարկի վճարումների դիմաց` համաձայն ներկայացված հավելվածի /կցվում է/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner