Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետով` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում հողամասը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`
- Սարգիս Մուրադյան - համայնքի ղեկավար - հանձնաժողովի նախագահ - Մեսրոպ Մկրտչյան - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ - Էդիկ Ղազարյան - համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական գործառույթները համակարգող - Սամվել Թադևոսյան - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ - համայնքի ավագանու անդամ /համաձայնությամբ/ - Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ 2. Մրցութային հանձնաժողովի կազմից նշանակել աճուրդավար և արձանագրող` - Մեսրոպ Մկրտչյան - աճուրդավար - Սամվել Թադևոսյան - արձանագրող 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |