Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2022 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ծովագյուղ բնակավայրի բնակիչ Մամիկոն Թովմասյանի դիմումը` Ծովագյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ թիվ 3 նիստի որոշմամբ Մամիկոն, Մարինա, Թերմինե, Արաքսյա, Հերիքնազ և Վարդան Թովմասյաններին հատկացված 3570քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ․

1. Ծովագյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ թիվ 3 նիստի որոշմամբ Մամիկոն Սպարտակի Թովմասյանին /ծնված՝ 24․12․1957թ․/, Մարինա Ռաֆիկի Թովմասյանին /ծնված՝ 04․12․1964թ․/, Թերմինե Մամիկոնի Թովմասյանին /ծնված՝ 14․03․1985թ․/ Արաքսյա Մամիկոնի Թովմասյանին /ծնված՝ 24․08․1986թ․/ Հերիքնազ Մամիկոնի Թովմասյանին /ծնված՝ 28․07․1991թ․/ Վարդան Մամիկոնի Թովմասյանին/ծնված՝ 28․07․1991թ․ պատկանող գ․ Ծովագյուղ 20-րդ փողոց թիվ 28 հասցեում գտնվող և իրենց կողմից փաստացի օգտագործվող բնակելի նշանակության 3282քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Մամիկոն, Մարինա, Թերմինե, Արաքսյա, Հերիքնազ,Վարդան Թովմասյանների սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով իրենց պատկանող, 3282քմ մակերեսով հողատարածքում 1989թ. կառուցված 139․0քմ մակերեսով բնակելի տունը / ներքին մակերեսը` 116․40քմ/, 1989թ. կառուցված 79․2քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը՝ 60․5քմ/, 1996թ. կառուցված 87․4քմ մակերեսով հացատուն-անասնագոմը /ներքին մակերեսը՝ 77․6քմ/, 1989թ․ կառուցված 29․6քմ մակերեսով բաց պատշգամբը, 1996թ․ կառուցված 11․64քմ մակերեսով մակերեսով պարիսպը ճանաչել Մամիկոն, Մարինա, Թերմինե, Արաքսյա Հերիքնազ, Վարդան Թովմասյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 20-րդ փողոց, թիվ 28 բնակելի տուն հասցե ։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Մամիկոն, Մարինա, Թերմինե, Արաքսյա Հերիքնազ, Վարդան Թովմասյաններին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a4ce750d-f20d-42d7-b414-0e84fbf8dd4a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner