Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 17-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետով, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածով` 1. Հաստատել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական նոր կազմը` սահմանելով նախագահ`
Արտակ Վարդանյան - աշխատակազմի քարտուղար - նախագահ
Անահիտ Հովհաննիսյան - աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի պետ - տեղակալ
Եթեր Հարությունյան - աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի գլխավոր մասնագետ - քարտուղար
Նվեր Գրիգորյան - աշխատակազմի գլխավոր մասնագետ - իրավաբան
Անահիտ Ավետիսյան - Սևանի ավագ դպրոցի ուսուցչուհի
Գայանե Էլիզբարյան - «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն
Պապ Հայրապետյան - «Սևան» թերթի գլխավոր խմբագիր
Ռոբերտ Հարությունյան - «Համերաշխություն» համատիրության նախագահ
Սուսաննա Խաչատրյան - բնակիչ
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |