Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 հունվարի 2022 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 7/9 բնակարանի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանը` ք. Սևան, 2-րդ միկրոթաղամասի հարևանությամբ ավտոտնակների շարքում ինքնակամ կառուցված 41․51քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 7/9 բնակարանի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանը`ք. Սևան, 2-րդ միկրոթաղամասի հարևանությամբ ավտոտնակների շարքում ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է 41․51քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արտաշես Հովհաննիսյանի դիմումը` ք. Սևան, 2-րդ միկրոթաղամասի հարևանությամբ ավտոտնակների շարքում՝ ինքնակամ կառուցված 41․51քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, 2-րդ միկրոթաղամասի հարևանությամբ ավտոտնակների շարքում ՝ Արտաշես Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 41․51քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 38․91քմ / 1,90քմ ծածկը և զբաղեցրած 43․41քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն․հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին՝ բնակավայրի բնակելի կառուցապատման; 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, 2-րդ միկրոթաղամասի հարևանությամբ ավտոտնակների շարքում Արտաշես Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 41․51քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 3 / 149 ավտոտնակ հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արտաշես Հովհաննիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝623e87ff-f800-45cf-9251-6cecb16f43c4



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner