Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12/30 բնակարանի բնակիչ Հովիկ Նիկողոսյանը՝ ք. Սևան, Գրիբոյեդովի փողոցի թիվ 12 շենքի արևմտյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 36.99քմ մակերեսով ավտոտնակը, 36.99քմ մակերեսով տնտեսական շինությունը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12/30 բնակարանի բնակիչ Հովիկ Նիկողոսյանը՝ ք. Սևան, Գրիբոյեդով փողոցի թիվ 12 շենքի արևմտյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 36.99քմ մակերեսով ավտոտնակ, 36.99քմ մակերեսով տնտեսական շինություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Հովիկ Նիկողոսյանի դիմումը` ք. Սևան, Գրիբոյեդով փողոցի թիվ 12 շենքի արևմտյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 36.99քմ մակերեսով ավտոտնակը, 36.99քմ մակերեսով տնտեսական շինությունը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Գրիբոյեդով փողոցի թիվ 12 շենքի արևմտյան հատվածում՝ Հովիկ Բուղդանի Նիկողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 36.99քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 25.33քմ/, 36.99քմ մակերեսով տնտեսական շինությունը / ներքին մակերեսը` 29.32քմ/ և զբաղեցրած 36.99քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Գրիբոյեդով փողոցի թիվ 12 շենքի արևմտյան հատվածում՝ Հովիկ Նիկողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 36.99քմ մակերեսով ավտոտնակը, 36.99քմ մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12/38 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Հովիկ Նիկողոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝88f5fc97-393a-4148-a501-d9061ff8d4c8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner