Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. Սևան համայնքի ղեկավարի` 23.12.2021Թ.-Ի N 1004-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, լրացում և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ.
1. Սեփականության իրավունքով Համլետ Թորոսյանին պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 12 հասցեում գտնվող բնակարանում կատարված ձևափոխման աշխատանքները և բնակարանին կից ինքնակամ կառուցված 14․96քմ մակերեսով բնակելի սենյակը /ներքին մակերես 13․49քմ/, 3.69քմ մակերեսով պատշգամբը ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 590․7 դրամ, - բնակելի սենյակ 14․96x590.7=8836․872դրամ - պատշգամբ 3.69x590.7=2179.63դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Համլետ Թորոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: