Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հունիսի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք․ Երևան Սարի-թաղ 9 շարք թիվ 110 տան բնակիչ Մեխակ Մարտիրոսյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող մարզ Գեղարքունիք, համայնք Զովաբեր 2-րդ փողոց 3-րդ նրբանցք թիվ 33 հասցեում գտնվող 5200քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով և հիմք ընդունելով ք․ Երևան Սարի-թաղ 9 շարք թիվ 110 տան բնակիչ Մեխակ Մարտիրոսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող համայնք Զովաբեր 2-րդ փողոց 3-րդ նրբանցք թիվ 33 հասցեում գտնվող 5200քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 633․45քմ մակերեսով անասնաշենքը, 9․30քմ մակերեսով պահակակետը, 10․37քմ մակերեսով օժանդակ շինությունը, 18․92քմ մակերեսով պարիսպը օրինական ճանաչելու մասին, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք` որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Մեխակ Կամոյի Մարտիրոսյանին պատկանող մարզ Գեղարքունիք, համայնք Զովաբեր 2-րդ փողոց 3-րդ նրբանցք թիվ 33 հասցեում գտնվող 5200քմ մակերեսով հողատարածքում կառուցված 633․45քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերես 585․56քմ/, 9․30քմ մակերեսով պահակակետի/ ներքին մակերես՝ 6․98քմ/, 10․37քմ մակերեսով օժանդակ շինության / ներքին մակերես՝ 8․53քմ/, 18․92քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 1311 դրամ` - Անասնաշենք՝ 633․45x1311=830452․95դրամ - Պահակակետ՝ 9․30x1311=12192․3դրամ - Օժանդակ շինություն10․37x1311=13595․07դրամ - Պարիսպ ՝ 18․92x1311=24804․12դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Մեխակ Մարտիրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9cc213dd-26ac-4f62-b4cf-14bd8d30b44b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner