Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 հունիսի 2023 թ.

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով և 118-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզ, գ․ Ծաղկունք, 2-րդ փողոց թիվ 8 տան բնակիչ Վաչագան Ղարիբյանի դիմումը՝ Ծաղկունք համայնքի կոլեկտիվի լուծարման հանձնաժողովի կողմից կազմված ակտի համաձայն, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 05․04․1991թ․-ի N2 նիստի որոշմամբ, Վաչագան Ղարիբյանին սեփականաշնորհված և վաճառված 412․99քմ մակերեսով N3 սուբահի անասնագոմի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին․ որոշում եմ

1. Ծաղկունք համայնքի կոլեկտիվի լուծարման հանձնաժողովի կողմից կազմված ակտի համաձայն՝ Վաչագան Սպարտակի Ղարիբյանին սեփականաշնորհված և վաճառված 412․99քմ մակերեսով /ներքին մակերես 350․08քմ/ N 3 սուբահի անասնագոմի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 5789.4քմ մակերեսով հողատարածքի /05-047-0023-0005 կադաստրային ծածկագիր/ նկատմամբ վերակագնել հողատարածքի հողհատկացման հիմքերը, 5789.4քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրելով անհատույց սեփականության իրավունք՝ անշարժ գույքի առքուվաճառքի նվիրատվության կամ փոխանակման դեպքում համայնքայի բյուջե հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը վճարելու պայմանով։ 2. 05-047-0023-0005 կադաստրային ծածկագրով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Ծաղկունք 7-րդ փողոց թիվ 14/1 անասնշենք հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Վաչագան Ղարիբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝25056187-894f-4c56-bbdc-c247354ca5b8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner