Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/08/2022
Լճաշենում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմու զոհված 6 լճաշենցիներին նվիրված խաչքարի բացման եւ օրհնության արարողություն

«Հանուն հայրենիքի պաշտպանների» նախաձեռնության շրջանակում, Հայրենական մեծ պատերազմում զոհված լճաշենցիների հուշարձանի կողքին, Հայոց բանակի գնդապետ, զորամասի հրամանատար, ծնունդով լճաշենցի Փափագ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ եւ «Լճաշենցիների միավորում» գիտամշակութային բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմում զոհված 6 լճաշենցիներին նվիրված հուշախաչքարի բացման եւ օրհնության արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Լճաշենցիների միավորում» ՀԿ նախագահ Պապին Մուրադյանը, հուշախաչքարի բացմանը ներկա էին լճաշենցի զոհված հերոսների հարազատները եւ համագյուղացիներ: Հուշախաչքարի օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր Տեր Բաբգեն վարդապետ Սալբիյանը՝ աղոթակցությամբ Սեւանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանի։ «Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվեցին Լճաշենցի պայմանագրային ծառայող Հայկ Դավիթի Գասպարյանը, Վրույր Ավետիքի Վարդանյանը, Փայլակ Դավիթի Ղազարյանը, Գեւորգ Սեւակի Բաբայանը, Րաֆֆի Մանուկի Մանուկյանը, Արմեն Ավետիսի Խաչատրյանը:
Նրանք հավերժ կմնան Լճաշենի պատմության հերոսական էջերում։ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված լճաշենցիների անվանական եղեւնիներին միացավ այս հուշախաչքարը, որը անցորդներին կպատմի հայրենիքն իրենց կյանքից վեր դասած լճաշենցի քաջորդիների մասին»,-նշեց Պապին Մուրադյանը։
«Լճաշենցիների միավորում» կազմակերպության կողմից հայրենանվեր նախաձեռնության համար շնորհակալագրի արժանացավ Փափագ Հովհաննիսյանը։

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1091412.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner