Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/08/2022
Սեւան-Երեւան-Սեւան ուղղությամբ կգործարկվի ուսանողական ավտոբուսային երթուղի

համայնքում կրկին կգործարկվի ուսանողական ավտոբուս` Սեւան-Երեւան-Սեւան ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս օրերին Սևանի համայնքապետարանում իրականացվում է հերթագրում ուսանողական ավտոբուսից օգտվել ցանկացող ուսանողների համար:
«Ուսանողական ավտոբուսի առաջին մեկնումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին։ Առավելություն է տրվելու այն ուսանողներին, որոնք միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցներ կամ մասնակիցների երեխաներ են, Արցախից տեղահանվածներ են, բազմազավակ, երկու եւ ավելի ուսանող ունեցող ընտանիքների անդամներ են:
Սեւանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ իրականացվող երթուղու ընդհանուր արժեքը 1400 դրամ է, որի դիմաց ուսանողները վճարելու են ընդամենը 600 դրամ, որն ուղղվելու է ավտոբուսի պահպանման ծախսերին։ Գործարկվող ուսանողական ավտոբուսը 60-տեղանոց է։ Մենք ուշադիր հետեւելու ենք ուսանողների տեղափոխության շարժին, եւ եթե տեսնենք, որ երկրորդ ուսանողական ավտոբուսի կարիքը զգացվելու է, ապա համայնքապետարանը կգործարկի նաեւ հերթական ավտոբուսը»,-նշեցին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմում։

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1091406.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 273
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner