Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
28/10/2022
Բարելավվում է Դդմաշեն բնակավայրի մոտ գտնվող վթարավտանգ ճանապարհահատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում, ի թիվս ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների տարբեր վթարավտանգ տեղամասերի, բարելավվում է նաև Սևանի տարածաշրջանի Դդմաշեն բնակավայրի մոտ գտնվող վթարավտանգ կետը։ Մասնավորապես, կատարվել է երթևեկելի մասի վերականգնում, անվտանգության տարրերի (ճանապարհային նշաններ, աղմկող շերտեր, արգելափակոցներ, նշագծում) տեղադրում: Աշխատանքները տարվում են Հ-29, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի կմ11+000-կմ12+037 հատվածում՝ մոտ 1 կմ երկարությամբ տեղամասում։ Ծրագիրը միտված է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորում են Համաշխարհային բանկը և ՀՀ Կառավարությունը։

https://www.1lurer.am/hy
https://www.1lurer.am/hy/2022/10/28/%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BE%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D4%B4%D5%A4%D5%B4%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A8/822495?fbclid=IwAR3g1iUKr1JLxJh-17UF7XBD4W-EtHzJ3K6rxWs-domD9aEc_zgp-FrHvOc

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner