Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
08/02/2022
Սեվանցի ծանրորդուհին արծաթե մեդալ է նվաճել Հայաստանի առաջնությունում

Սեվանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Ալինա Սուքիասյանը վերջերս կայացած Հայաստանի ծանրամարտի առաջնությունում կրկին փայլել է իր մարզական եւ կամային որակներով՝ նվաճելով արծաթե մեդալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից` Ալինա Սուքիասյանը մասնակցել է ՀՀ մեծահասակների տղամարդկանց եւ կանանց ծանրամարտի առաջնությանը եւ 64 կիլոգրամ քաշային կարգում երկամարտի 162 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել երկրորդ պատվավոր տեղը։ «Սա Ալինայի համար հերթական առաջնությունն էր, որտեղ մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը կրկին տոնեց հաղթանակ։ Նախորդ նվաճումը նա ունեցավ 2021 թվականին Երեւանում կայացած ծանրամարտի բաց առաջնությունում՝ երկամարտի 158 կիլոգրամ արդյունքով զբաղեցնելով առաջին տեղը։
Ալինան այժմ սովորում է Սեվան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում, ընդգրկված է Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում։ Մենք մեծ հույսեր ենք կապում շնորհալի մարզուհու հետ»,- դպրոցական մարզուհուն ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1075004/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 273
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner