Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշումով, հիմք ընդունելով քաղ․ «Գոռ-Դավ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի դիմումը` սեփականության իրավունքով «Գոռ-Դավ» ՍՊԸ-ին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Օղակաձև փողոց թիվ 28 հասցեում գտնվող բնակավայրի նպատակային՝ հասարակական գործառնական նշանակություն ունեցող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Օղակաձև փողոց թիվ 28 հասցեում գտնվող բնակավայրի նպատակային՝ հասարակական գործառնական նշանակություն ունեցող 0․43633հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել` բնակելի նշանակության: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։