Այսօր: Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 մայիսի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԻՐՅԱՆ 139 / 22 ԲՆԱԿԻՉ ՍԻՐԱՆՈՒՇ ԽՐԻՏՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Սիրանուշ Խրիտյանին վարձակալական հիմունքներով պատկանող հողատարածքում ինքնակամ տեղադրված շինության առկայության փաստը պարզեցի

Քաղաքացի Սիրանուշ Խրիտյանին պաատկանող հողատարածքը գտնվում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի անհատույց և մշտական օգտագործման տարածքներում։ Այն համարվում է պետական սեփականության հողատարածք և հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողատարածք։ Ինքնակամ տեղադրելով շինությունը քաղաքացին խախտել է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները՝ առանց տեղադրման թույլտվության հողատարածքում ինքնակամ շինություն է տեղադրել։ Հաշվի առնելով, վերը շարադրվածը, ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Սիրանուշ Խրիտյանից ապամոնտաժել (քանդել) ինքնակամ շինությունները ։ 2․ Պահանջել քաղաքացի Սիրանուշ Խրիտյանից տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner