Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 727-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2023 թվականի N 727-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ի կետի պահանջներով, այն է՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք-շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում, հիմք ընդունելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 05.05.2023թ․ թիվ N 19-984 և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի՝ 23․05․2023թ․ N ՔՏՄ/18․9/10969-23 գրությունները, հաշվի առնելով Սևանի համայնքապետարանի կողմից կազմված 01.06.2023թ. վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8 արձանագրությունն այն մասին, որ Գևորգ Հարությունյանը /հաշվառված` ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 129 / 7 հասցեում/ Գեղարքունիքի մարզ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի ինքնակամ կատարել է շինարարական աշխատանքներ, որոշում եմ.

1. Վարձակալության իրավունքով Գևորգ Զավենի Հարությունյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
2. Գևորգ Զավենի Հարությունյանին՝ 15-օրյա ժամկետում կամավոր հիմունքներով տուգանքը վճարել Սևանի համայնք բյուջեի 900165101123 հաշվեհամարին /ՀՀՖՆԳՎ/։
3. Նշանակված տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում այն ենթակա է գանձման օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Գևորգ Զավենի Հարությունյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner