|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 մայիսի 2025 թվականի N 882-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻՐԱՆՈՒՇ ԽՐԻՏՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ |
Քննելով քաղաքացի Սիրանուշ Խրիտյանին վարձակալական հիմունքներով պատկանող հողատարածքում ինքնակամ տեղադրված շինության առկայության փաստը պարզեցի. քաղաքացի Սիրանուշ Խրիտյանին պաատկանող հողատարածքը գտնվում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի՝ անհատույց և մշտական օգտագործման տարածքներում։ Այն համարվում է պետական սեփականության հողատարածք և հանդիսանում է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողատարածք։ Ինքնակամ տեղադրելով շինությունը՝ քաղաքացին խախտել է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները՝ առանց տեղադրման թույլտվության հողատարածքում ինքնակամ շինություն է տեղադրել։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.
1․ Պահանջել քաղաքացի Սիրանուշ Խրիտյանից /ք. Սևան, Նաիրյան փ., 139 / 22 հասցե/ ապամոնտաժել (քանդել) ինքնակամ շինությունները ։ 2․ Պահանջել քաղաքացի Սիրանուշ Խրիտյանից տարածքի կառուցապատումՆ իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|