Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, և հիմք ընդունելով Յուրիկ Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Գեղարքունիքի մարզ գյուղ Լճաշեն 24-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 12 հասցեում գտնվող 0.38հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Որոշում եմ.
Սեփականության իրավունքով Յուրիկ Սարգսյանին պատկանող Գեղարքունիքի մարզ գյուղ Լճաշեն 24-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 12 հասցեում գտնվող և իր կողմից փաստացի օգտագործվող 0․37656հա մակերեսով հողատարածքի վրա սեփականատիրոջ կողմից 2015թ.-ին ինքնակամ կառուցված 71․69քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը 58․59քմ/, 2016թ․-ին կառուցված 49․81քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը 39․22քմ/, 2016թ․-ին կառուցված 8․75քմ մակերեսով ծածկի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ հաշվառման /հաշվառման տեղեկանք 2023TLYFST/ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1-քմ շինության համար 1028 դրամ՝ - Ավտոտնակ 71․69 x 1028= 73697․32դրամ - Ավտոտնակ 49․81 x 1028 = 51204․68դրամ - Ծածկ 8․75 x 1028 = 23431․94 դրամ 2․Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3․ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է` Յուրիկ Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: