Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սևանի «Ապակեմեկուսիչ» ԲԲԸ–ի տնօրեն Էդուարդ Սահակյանի դիմումը՝ սեփականության իրավունքով «Ապակեմեկուսիչ» ԲԲԸ-ին պատկանող, Սևան, «Ծովաորորից» հարավ, լճափնյա տարածք, պոմպակայան հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական ՝614059, տրված՝ 28.08.2001թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան, «Ծովաորորից» հարավ, լճափնյա տարածք, պոմպակայան հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Երևանյան փողոց թիվ 22 պոմպակայան հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։