Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով` 1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Սևան համայնքի թվով 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիոն հայտին։ 2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 267274.440 (երկու հարյուր վաթսունյոթ միլիոն երկու հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր քառասուն) հազ. Հայաստանի Հանրապետության դրամ, որից՝ համայնքի ներդրման մասնաբաժինը կազմում է՝ 147000.942 (մեկ հարյուր քառասունյոթ միլիոն ինը հարյուր քառասուներկու) հազ. Հայաստանի Հանրապետության դրամ՝ Սևան համայնքի 2021 թվականի բյուջեի` բաժին 04, խումբ 5, դաս 1 գործառնական դասակարգման (04-5-1) 5113` շենք-շինությունների կապիտալ վերանորոգում տնտեսագիտական դասակարգման հոդվածից: 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |