Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Վիկտոր Գրիգորյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Նոր-Թաղ թաղամաս հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 1174141, տրված՝ 30․11․2004թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, Նոր–Թաղ թաղամաս հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Մկրտչյան փողոց թիվ 16 հողամաս հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։