Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Ռազմիկ Դավթյանի հայտը՝ որոշում եմ.
1. Ռազմիկ Դավթյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 4 / 49 հասցեում գտնվող գոյություն ունեցող ավտոտնակի երկրորդ հարկում տնտեսական շինության կառուցման համար: 2. Ռազմիկ Դավթյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։