Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 25-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2022 թվականի N 25-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին, 2-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան, Վարսեր, 7-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 4 տան բնակիչ Դուխիկ Գալստյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնք, 7-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 4 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 3826.5քմ մակերեով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը հողատարածքում կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Դուխիկ Թորգոմի Գալստյանին /ծնված` 23.10.1939թ./ պատկանող, անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 3460քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 280քմ մակերեսով հողատարածքը, 3740քմ մակերեսով հողատարածքում 1973թ. կառուցված 332.64քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերեսը` 263.53քմ/, 29.77քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը` 20.54 քմ/, 5.76քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը` 4.60քմ/, 93.03քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը` 64.47քմ/, 20.73քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը` 17.13քմ/, 56.65քմ մակերեսով բաց պատշգամբը, 9.64քմ մակերեսով ծածկը / ներքին մակերեսը` 8.55քմ/, 15.71քմ և 11.25քմ մակերեսներով ծածկերը ճանաչել Դուխիկ Թորգոմի Գալստյանի սեփական գույքը` տրամադրելով Սևան, գյուղ Վարսեր, 7-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն հասցե:
2.Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է` Դուխիկ Գալստյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner